Facebook սոցցանցում կա կարգավորում, որը թույլ է տալիս ջնջել հաշիվը մահից հետո:
Ինչպես գրում է CNBC-ը, եթե դուք չեք ցանկանում դա անել, կարող եք թողնել ձեր հաշիվը որպես հուշ, որը կկառավարեն ձեր ընկերները կամ ընտանիքի անդամները: Սակայն այդ ամենը պետք է կարգավորել մինչ մահանալը:
Դրա համար «կարգավորումներ» բաժնում պետք է ընտրել «խմբագրել», ապա «հիշատակի կարգավորումներ»:
Սոցցանցը թույլ կտա ընտրել մեկին, որը կկառավարի ձեր էջը մահից հետո: Դուք պարզապես համապատասխան դաշտում պետք է գրեք այդ ընկերոջ անունը:
Ձեր ընկերն այդ մասին նամակ կստանա:
Սակայն նա չի կարող ջնջել ձեր էջը, դա մի փոքր բարդ է:
«Մեկ այլ մարդու հաշիվ մուտք գործելը հակասում է Facebook-ի քաղաքականությանը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: news.am