Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Ժդանովականում` Կամո Սիմոնյանին պատկանող անասնագոմում, մանրամասները պատմեց Կամո Սիմոնյանը:
« Մայիսի 29- ի ցերեկը կովը արոտատեղիից անսպասելի վերադարձավ տուն: Փորը ահավոր փքված էր, մտածեցի թունավոր կանաչից փքվել է, ասում են նման դեպքերում սառը ջուրը օգուտ կտա, ես էլ սառը ջուր լցրերցի կովի մեջքին, որպեսզի փքվածությունը իջնի, ուրիշ միջոցների չդիմեցի: Գիտեի, որ մոտ օրերս կովը պետք է լույս աշխարհ բերի հորթուկին, կովին չուղարկեցի արոտ, բայց փքվածությունը չանցավ: Գիշերը արթնացա գնացի գոմ հորթին տեսա գոմի մեջտեղում, գնացի շորերս փոխեցի վերադարձա ու անմիջապես գոմի անկյունում նկատեցի ինչ որ շարժ, մոտեցա տեսա ևս մեկ հորթ, զարմանքից կանգնեցի, ուրիշ կով չունեի որ պետք է լույս աշխարհ բերեր իր հորթին, միանգամից գլխի ընկա որ երկվորյակներ են, զարմանքս երկար տևեց, այսքան մեծ երկվորյակ հորթեր ինքնուրույն լույս աշխարհ բերելը ուղղակի անհավատալի էր»:
Տերերը մեծ սիրով խնամում են երկվորյակ հորթուկներին, անգամ առավոտյան լողացրել են զույգերին, քանի որ գիշերը թավալվելով գետնին կեղտոտվել ու սևացել էին: Երկվորյակներից մեկը էգ է մյուսը՝ արու, նրանք շատ նման են իրար ,չեն տարբերվում: Ավելին` դիտեք վիդեոտարբերակում.