Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Իրինա Աբուլիձեի տեղեկատվությամբ, ամռանը նախատեսվող ուսուցիչների քննություններին աննախադեպ քանակության դիմորդներ են գրանցվել:
«Քննություններին գրանցվել է 30 000 մարդ: Այսպիսի թիվ երբեք չենք ունեցել: 30 000-ից 10 000-ը նոր են ցանկանում սկսել ուսուցչի կարիերան: Ինչ վերաբերում է թոշակառու ուսուցիչներին, ովքեր սահմանված պարգևը ստանալու և համակարգը լքելու ցանկություն են հայտնել, նախաձեռնության հայտարարումից երկու շաբաթ անց նրանց թիվը կազմում է շուրջ 5000»,- հայտարարել է Աբուլաձեն: aliq.ge