ՈՒրախ մեկնարկ Թորիայի հանրային դպրոցում

ՈՒրախ մեկնարկ Թորիայի հանրային դպրոցում

Մայիսի 31 -ին Թորիայի հանրային դպրոցում երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ, տեղի ունեցավ միջոցառում: Միջոցառումը սկսվեց Վրաստանի օրհներգով, որին մասնակցում էր ամբողջ դպրոցը:

Դպրոցկան սպորտլանդիային մասնակցում էին 4 թիմ՝ Փարվանա, Ջավախք, Մուշ եւ Արծիվներ: Թեժ պայքարից հետո ժյուրիի որոշմամբ հաղթող դարձավ Ջավախք թիմը, երկրորդ հորիզոնականում Արծիվներն էին, իսկ երորրդը՝ Փարվանա խումբը: Հաղթող թիմի մասնակիցները պարգեւատրվեցին պատվոգրերով:

Ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը շնորհավորելով աշխարհի բոլոր մանուկներին:

Նկարները մեզ տրամադրեց Հովսեփ Սեխլյանը