Եվրոպայի առաջնությունում Սուսաննան զբաղեցրեց 4-րդ տեղը

Եվրոպայի  առաջնությունում Սուսաննան զբաղեցրեց 4-րդ տեղը

Գանձա գյուղի մարմնամարզուհի Սուսաննա Թանգամյանը Եվրոպայի բազկամարտի առաջնությունում զբաղեցրեց չորրորդ տեղը :

Եվրոպայի բազկամարտի առաջնությունը տեղի է ունեցել 2019 թ-ի մայիսի 15-ից մինչեւ մայիսի 22-ը, Հունաստանի Լուտրակի քաղաքում: Սուսաննան մինչեւ 60 կգ քաշային կարգում հանդես եկավ 18 տարեկան երիտասարդների շրջանում:

Աջ ձեռքի պայքարում նա 10 մասնակիցներից չորրորդ տեղն է զբաղեցրել, ցավոք ձախ ձեռքի պայքարում պարտվել է: Մարմնամարզուհին առաջնությանը մասնակցելու մեկնել է Թբիլիսիի հավաքականի հետ: Սուսաննան պատմում է, որ առաջին անգամ, երբ պարտվեց շատ ընկճվեց: Երբ մարզիչները իմացան, որ նա երկու ամիս է ինչ սպորտով է զբաղվում, զարմացան: Նրանք նշեցին, որ դա լավ արդյունք է, նա ունի ուժ, սակայն նրա մոտ բացակայում է տեխնիկան եւ պրակտիկան:

Բաթումի քաղաքի թիմի մարզիչը հրավիրեց նրան պարապմունքների Քոբուլեթի քաղաքում: Մինչեւ հունիսի 10-ը Սուսաննան երկու ամսով կմեկնի Բաթումի եւ այնտեղ կմասնակցի պարապմունքների իսկ օգոստոսին մտադիր է մասնակցել Ղարաբաղում կայանալիք համահայկական խաղերին:

Սուսաննան երախտապարտ է իր մարզիչ Մաքսիմ Արզումանյանին: Նշենք, որ Սուսաննան բազկամարտով սկսել է զբաղվել երկու ամիս առաջ: Նախկինում զբաղվում էր միայն բասկետբոլով: Առաջնությանը մասնակցելու համար ֆինանսավորել է Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության բաժինը:

Սուսաննան կշարունակի պարապմունքները, որպեսզի մասնակցի աշխարհի առաջնությանը: