Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհահատվածը վերանորոգվում է

Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհահատվածը վերանորոգվում է

Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 16 կմ-անոց հատվածը վերանորոգվում է:

Այս ուղղությամբ ճանապարհաշինարարական աշխատանքները սկսվել են 2018 թվականի հուլիսին: Վերականգնումը իրականացվում է «Caucasus road project» ճանապարհաշինական ընկերության կողմից:

Նշենք, որ այս ուղղությամբ ճանապարհը վատ է, ճանապարհի խորը փոսերը վնասում են մեքենաներին, ինչը դժգոհություն է առաջացնում վարորդների շրջանում:

Վերանորոգումը կավարտվի 2019 թ. դեկտեմբերին: