
Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների համար խոզաբուծությունը եկամտի հիմնական աղբյուրներից մեկն է: Սակայն, մսի ցածր գների եւ պահանջարկի բացակայության պատճառով, ֆերմերները այս բիզնեսը անարդյունավետ են համարում:
Չնայած դրան, վերջին տարիներին խոզաբուծությամբ զբաղվողների թիվը ավելացել է:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղատնտեսության բաժնի տվյալներով խոզերի գլխաքանակն աճել է՝ 2017 թ.-ին 8000 գլուխ, իսկ 2018 թ.-ին 12.000: Սակայն գյուղացիներն ասում են, որ խոզաբուծությունը դարձել է անբարենպաստ:
Հրայր Թարզյանը երկար տարիներ զբաղվել է խոզաբուծությամբ: Նա ֆերմա կառուցելու համար ծախսել է 20,000 լարի: Սկզբում բիզնեսը շահութաբեր էր, բայց եկամուտը աստիճանաբար նվազեց: Եվ Հրայրը սկսեց նվազեցնել տնտեսությունը:
Մանրամասները նյութում՝