Մայիսի 29-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կաթնատու գյուղի դպրոցի բակում տեղի ունեցավ միջոցառում `նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Միջոցառմանը ներկա էին 1-9 դասարանների աշակերտներ:
Միջոցառումը կազմակերպել էր ռուսերեն լեզվի ուսուցչուհի Նունե Չոգանդարյանը:
Միջոցառմանը հրավիրված էին մուլտհերոսներ, ովքեր երխաների հետ պարելուց հետո բաժանեցին փուչիկներ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում, Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։
Լրացուցիչ մանրամասները մեր լուսանկարներում: