Մայիսի 31 -ին Հեշտիայի թիվ 1 դպրոցում երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, տեղի ունեցավ միջոցառում:
Միջոցառումը սկսվեց հենց դպրոցի բակից, որտեղ փոքր եւ միջին դասարանների աշակերտները իրենց ուսուցիչների հետ միասին անցկացրին նկարչական գույներով լեցուն ձեւավորումներ, մեծ պաստառների վրա պատկերելով տարբեր տեսակի նկարներ նվիրված երեխաների միջազգային օրվան:
Որից հետո բոլորը միասին բռնեցին մեծ շուրջպար եւ ընթացքում դպրոցի երրորդ հարկի պատուհանից դուրս թափվեցին գունավոր փուչիկներ:
Միջոցառումը եզրափակվեց դպրոցական սպորտլանդիայով, որտեղ մասնակցում էին 2 թիմ՝ Մուշ եւ Վան: Ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Սերգեյ Քոթոյանը եւ Խաչիկ Վարդանյանը խմբերի ուժերը չափեցին տարբեր սպորտային համարներով, որտեղ երեխաները կատարեցին բարձրացատկ, փոխանցումային մրցում, լաբիրինթ, պարկերով վազք, անցում օղակի միջով, պարանի ձգում եւ այլն:
Լարված պայքարից հետո հաղթող ճանաչվեց Մուշ թիմը: Տնօրեն Նանե Հովսեփյանը հաղթող թիմին պարգեւատրեց պատվոգրով եւ մեդալով:
Մանրամասները մեր նյութում