Մայիսի 28-29-ը Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում անցկացվեց շախմատի մրցաշար, նվիրված աշխարհի շախմատի չեմպիոններին, ովքեր ծնվել են Վրաստանում:
Մրցույթին մասնակցում էին Նինոծմինդայի, Սաթխայի, Ախալքալաքի եւ Դիլիսկայի մինչեւ 14 տարեկան շախմատիստներ: Մրցաշարի հովանավորը հանդիսանում է Դիլիսկա գյուղի բարերար Փիլոս Մանուկյանը: Մրցաշարն անցկացվեց շվեյցարական համակարգով, որտեղ մասնակցեցին 23 տղա եւ 16 աղջիկ:
Տղաների շարքում առաջին տեղը զբաղեցրեց Սաթխա գյուղից Մաքսիմ Նանայանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Հովակիմ Նանայանը, իսկ երրորդ տեղը Ստեփան Մնդլյանը: Նշենք որ տղաներից երեքն էլ ծնունդով Սաթխացիներ են, սակայն Հովակիմը եւ Ստեփանն ապրում են Նինոծմինդայում: Աղջիկներից առաջին տեղը զբաղեցրեց Նինոծմինդայից Տատյանա Վարդանյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Սաթխայից Աշխեն Պոդոսյանը, իսկ երրորդ տեղը գրավեց Ախալքալաքից Սոնյա Կարախանյանը:
Հաղթողներին հանձնվեցին վկայագրեր, մեդալներ եւ հուշանվերներ: