
Վրաստանում այսօր անցկացվելու են երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ: Միջոցառումներ են նախատեսված ինչպես Վրաստանի մայրաքաղաքում, այնպես էլ՝ շրջաններում:
Կարևորագույններից է լինելու Վրաստանի խորհրդարանի պալատի ներքին բակում նախատեսված միջոցառումը, որի մասնակիցներին խոսքով դիմելու է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Վակեի այգում 12:00-ից մինչև 18:00-ն նախատեսված են տարբեր տիպի ժամանցային միջոցառումներ:1tv