Այսօր անցկացվելու են Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Այսօր անցկացվելու են Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Վրաստանում այսօր անցկացվելու են երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ: Միջոցառումներ են նախատեսված ինչպես Վրաստանի մայրաքաղաքում, այնպես էլ՝ շրջաններում:

Կարևորագույններից է լինելու Վրաստանի խորհրդարանի պալատի ներքին բակում նախատեսված  միջոցառումը, որի մասնակիցներին խոսքով դիմելու է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Վակեի այգում 12:00-ից մինչև 18:00-ն նախատեսված են տարբեր տիպի ժամանցային միջոցառումներ:1tv