
Վրաստանի ուղղափառ եկեղեցին այսօր, հունիսի մեկին սկսում է նշել Վրաստանի լուսավորիչ, Սուրբ Նինոյի մեր երկիր մուտք գործելու 1700-ամյակը:
Վրաստանի պատրիարքարանի տեղեկությամբ, այդ առնչությամբ այսօր, 10:00-ին, հոգևորականների մասնակցությամբ սկսվել է պատարագ է սկսվել Ախալքալաքի շրջանի Փոկա գյուղում, Փարավանի լճի մոտ, Սուրբ Նինոյի մուտք գործելու վայրում և Վրաստանի բոլոր եկեղեցիներում:
Պատրիարքարանում հայտարարում են, որ Թբիլիսիի Սիոնիի աթոռանիստ տաճարում պատարագ է մատուցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը և դուրս է բերվելու Սուրբ Նինոյի խաչը:
Հունիսի 9-ին, կիրակի, 10:00-ին տոնական պատարագ է անցկացվելու նաև Բոդբեում, որտեղ օծվելու և բացվելու է Սուրբ Նինոյի անվան եկեղեցին:1tv.ge