Կարելի է ասել ամբողջ աշխարհը տոնում է երեխաների պաշտպանության օրը: Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղեր ևս տոնեցին երեխաների պաշտպանությանը նվիրված օրը: Հետաքրքիր ու ուրախ միջոցառում էր կազմակերպվել նաև Նոր Խուլգումո գյուղում:
Միջոցառման կազմակերպիչն էր երգի ուսուցչուհի Կիմա Պալյանը, ով նշեց. «Միջոցառման նպատակը մեկն էր՝ պարզապես ուրախացնել երեխաներին, քանի որ հունիսի 1 -ը իրենց օրն է»:
Միջոցառման ընթացքում հնչեցին գեղեցիկ երգեր, գյուղի նորաստեղծ պարի խումբը ներկայացրեց ժողովրդական պարեր, և անցկացվեցին սպորտային ուրախ մրցույթներ: Երեխաներին շատ ուրախացրեցին նաեւ մուլտհերոսները, հատկապես Քիթին: Միջոցառմանը ընդգրկված էին գյուղի բոլոր երեխաները: Իսկ կազմակերպված միջոցառման հանդիսատեսը գյուղի հասարակությունն էր: Լուսանկարները տրամադրեց Կիմա Պալյանը: