Ամերիկայի Միացյալ Նահանգների այցեգիր ստանալու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել սոցիալական ցանցերի հաշիվները: Ինչպես տեղեկացնում է «BBC»-ին, նուրույթը գործի է դրվելու հունիսից: Այսուհետ, ԱՄՆ մեկնել ցանկացողները հյուպատոսարանի աշխատակիցներին պետք է ներկայացնեն սոցիալական ցանցերում իրենց էջերը: Եթե հայտ ներկայացնողը կստի, հնարավոր է նա չստանա այցեգիր:
Բացի այդ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վերջին հինգ տարվա ընթացքում բացված էլեկտրոնային փոստերի հասցեները:
Նորույթը ընդունել են Դոնալդ Թրամփի վարչակազմում: Ինչպես հայտարարել են պետքարտուղարությունում, վերջին տարիներին սոցիալական ցանցերը վեր են ածվել ահաբեկչական ակտիվությունների հրապարակի:
«Մենք մշտապես աշխատում ենք, որ կատարելագործենք մոնիտորինգի համակարգը և պաշտպանենք ԱՄՆ-ի քաղաքացիներին»,-հայտարարել են պետական դեպարտամենտում:
Թրամփի վարչակազմը այս նախաձեռնությամբ հանդես էր եկել 2018 թվականի մարտին: 1tv.ge