Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվեց Նինոծմինդայի Նորաշեն թաղամասում:
Նորաշենի ծնողները միջոցառում էին կազմակերպել իրենց երեխաների համար: Երեխաները սիրում են մուլտհերոսներին եւ հեքիաթային հերոսներին: Նրանց օգնեցին մեծահասակները, ովքեր նկարեցին երեխաների դեմքերին իրենց նախընտրած կերպարներին, նրանց դարձնելով տարբեր հեքիաթային հերոսներ:
Երեխաները շատ ուրախ էին: Նրանք պարում էին եւ ուրախանում իրենց ծնողների հետ: «Այսօր երեխաների համար շատ երջանիկ օր է: Երեխաների ժպիտները ամենալավ բանն է: Նրանց ժպիտն ամենաանկեղծն է, որ կարող է հալեցնել ամենակոպտ եւ նույնիսկ սառցե սիրտը», – նշեց բնակիչներից մեկը:
Միջոցառմանը հրավիրված էին մուլտիպլիկացիոն հերոսներ Պանդա եւ Արջ, որը պարելուց հետո փոքրիկ երեխաներին փուչիկներ նվիրեց:
Երեխաների օրը ոչ միայն զվարճալի տոն է երեխաների համար, դա նաեւ հիշեցում է երեխայի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին, եւ որ բոլոր երեխաները մեծանում են, ուրախանում, սովորում, անում են այն, ինչ նրանք սիրում են, որպեսզի ապագայում նրանք դառնան հիանալի ծնողներ եւ իրենց երկրի քաղաքացիներ:
Ավելի մանրամասն մեր նյութում: