
Հենց այս հարձակումը կանխել են Սանթխայի, Ախալքալաքի, ողջ Ջավախքի հայերը, որոնց միացել են նաև տեղի վրացիները, և Սաթխայում մի քանի անգամ թշնամուն պարտության մատնելուց հետո, թուրք հրոսակներին ստիպել են հեռանալ տարածաշրջանից: Հունիսի 1-ը պաշտպանների տված վերջին ճակատամարտի օրն է:
Այդ օրվան նվիրված միջոցառումը, որ հաստատվել է Վրաստանի անկախության տարիներին, 2003 թվականին հիմնադրել է Սանոսյան ընտանիքը՝ Արամ Սանոսյանի գլխավորությամբ: Ավանդական դարձած տոնական օրը կրկին բազմամարդ էր Սաթխայի հերոսամարտի հուշարձանի մոտ: Հավաքվել էին ինչպես Սաթխայի, այնպես էլ հարակից գյուղերի բնակիչներ: