Զուրաբիշվիլին Փոկայում անցնում է Սուրբ Նինոյի ճանապարհով

Զուրաբիշվիլին Փոկայում անցնում է Սուրբ Նինոյի ճանապարհով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղով անցնում է Սուրբ Նինոյի ճանապարհով: Այսօր վրացական Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Նինոյի Վրաստան մուտք գործելու 1700 ամյակը:

Նինոծմինդա էին ժամանել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և կառավարության անդամները:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 29-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած «Մշակութային երթուղիները՝ Վրաստան, Եվրոպա» խորագրով հանդիսավոր միջոցառմանը ելույթի ժամանակ հայտարարել էր, որ հունիսի 1-ին Սուրբ Նինոյի ճանապարհով է անցնելու:

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Սուրբ Նինոյի ճանապարհով կքայլի այնքան, որքան կարողանա։