Հունիսի 2-ին Փոքր Խանչալի գյուղում նշվեց Ծաղիկների օրը (ժողովրդական «Կաթնաբուր»):
Այս օրը Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր գյուղերից, հյուրեր են հավաքվում Փ.Խանչալի գյուղում:
Տոնի խորհրդանիշը ծաղիկներն են, որ երիտասարդները տալիս են իրենց մայրերին, եւ լեռան ստորոտում կատարում են անսովոր պար, որ միայն Փ. Խանչալին գյուղի բնակիչներն են պարում:
Բացի դրանից բնակիչները սովորաբար բարձրանում են «Թեւաթորոս» սարը եւ մատուռում մոմ են վառում եւ խնդրում երազանքների կատարում:
Ինչպես ասում են, նրանք, ովքեր վերադառնալիս սայթաքում եւ ընկնում են, երջանկություն կգտնեն:
«Կաթնաբուրը» նշվում է Ջավախքում հայերի ժամանման օրվանից սկսած:
Հայաստանից Փ. Խանչալի գյուղ էր մեկնել Գրող Վահագն Մուխնեցյանը, ով ներկայացրեց «Կաթնաբուր» տոնի համար բանաստեղծություն:
Բանաստեղծությունը կարելի է լսել մեր տեսանյութում: