Հունիսի 3-ին «Տեղեկացված երիտասարդները Ախալքալաքում եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետում ներառական ընտրությունների համար» ծրագրի շրջանակներում՝
Նինոծմինդայի քաղաքապետարանի ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի եւ քարտուղար Զարուհի Եսոյանի հետ հանդիպում կայացավ:
Հանդիպմանը ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդները: Հանդիպման ընթացքում նրանք խոսեցին ընտրությունների կարեւորության, նախընտրական քարոզչության մասին, ընթացակարգերի կատարման,եւ թե ինչպես են ձեւավորվում եւ ընտրվում տեղամասային հանձնաժողովները: Հանդիպումը նախատեսված էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
Սեյրան Կյուրեղյանը պատմեց, թե ինչպես են ընտրվում տեղամասային հանձնաժողովի անդամները եւ ինչպես են ընտրում հանձնաժողովի նախագահ, պատգամավոր եւ քարտուղար, ինչ գործառույթներ են իրականացնում Նինոծմինդայի թիվ 41 ընտրատարածքում: