Նինոծմինդայի «Ղալաչա» կոչվող տարածքում Թորգոմ Մղդեսյանի նախաձեռնությամբ եւ Խոջաբեկ գյուղի բնակիչներ Հովհաննես Գորոյանի, Կարեն Չոբանյանի եւ Արտյոմ Վարդանյանի աջակցությամբ տնկվեցին ծառեր:
Այս միջոցառմանը մասնակցում են Խոջաբեկ գյուղի երիտասարդները եւ մեծահասակները: Այս տարածքում արդեն տնկվել է 1050 ծառ:
Այս միջոցառումն ուղղված էր Ղալաչայի տարածքի կանաչապատմանը եւ անտառների պաշտպանությանը:
Նշենք, որ անցյալ եւ նախանցյալ տարիներին բարերարների կողմից Ղալաչաի տարածքում նույնպես տնկվել էին ծառեր: