
Քաղաք Ախալքալաքում անցկացվեց «Ջավախքի գարուն» երգի եւ պարի փառատոն:
Փառատոնին մասնակցում էին 64 պարային համույթներ: Համույթները հանդես եկան ոչ միայն հայկական ժողովրդական պարերով, այլեւ ներկայացրեցին աշխարհի բազմաթիվ երկրների մշակույթներ: Բեմում երիտասարդ երգիչներն էին աշուղական երգերով:
Նինոծմինդայի մունիցիպալիտետից հանդես եկավ «Փարվանա» անսամբլը հայկական ժողովրդական պարերով: Պարուսույցներ Զեփյուռ Ղարսլյան, Աղունիկ Ղարսլյան եւ Սեւակ Բդոյան:
Նշենք, որ «Փարվանա» համույթը երեխաների պաշտպանության օրվա առթիվ մասնակցեց Ախալցիխե քաղաքում կայացած փառատոնին:
Ըստ պարուսույցի, երեխաներին շատ ջերմ ընդունեցին, եւ հանդիսատեսը եւ կազմակերպիչները ուրախացան: Ամեն ինչ կազմակերպվել էր բարձր մակարդակով:
Նյութը տրամադրել է պարուսույց Զեփյուռ Ղարսլյանը: