Օդերևութաբանների կանխատեսմամբ, այս ամառ Վրաստանի տարածքում ջերմաստիճանը նորմայից ավել կլինի մեկ աստիճանով: Այս մասին տեղեկութուն է տարածում միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության միջավայրի ազգային գործակալությունը:
«Վրաստանի տարածքում ամռան սեզոնին միջին բազմամյա ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանի իջվածքում +21, +22 է, սարում +18, +20, բարձրադիր գոտում +15, +17, Արևելյան Վրաստանի իջվածքում +19, +23, սարում +17, +19, բարձրալեռ շրջաններում +14, +15 է»,- հայտարարել է Միջավայրի ազգային գործակալությունում:1tv.ge