Վրաստանը ժամանակի ընթացքում կվավերացնի տարածաշրջանային լեզուների խարտիան

Վրաստանը ժամանակի ընթացքում կվավերացնի տարածաշրջանային լեզուների խարտիան

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Վրաստանում ճնշումների չեն ենթարկվում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ԵԽԽՎ-ում ելույթի ընթացքում:

Նա ընդգծել է, թե վրացական պետությունը կձեռնարկի բոլոր միջոցները ազգային փոքրամասնությունների առավել ինտեգրումն ապահովելու համար: «Խնդիրը փոքրամասնությունների կողմից պետական լեզվի վատ իմացությունն է, եւ, կարծում եմ, նոր իշխանության օրոք մենք լրացուցիչ քայլեր կձեռնարկենք փոքրամասնությունների կողմից վրացերենի ուսուցման համար, ինչը թույլ կտա ազդել մեր հասարակության վրա»,- ասել է նա, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

Իվանիշվիլին նկատել է, թե Վրաստանն իր վրա է վերցնելու տարածաշրջանային լեզուների խարտիայի վավերացման հարցը եւ ժամանակի ընթացքում դա կլինի:
news.am



Opinion, pooling and voting