Համլետ Արոյանի աշակերտների հաջողությունները

Համլետ Արոյանի աշակերտների հաջողությունները

Բորժոմիում վերջերս տեղի ունեցավ տարածաշրջանային ցուցահանդես, որին մասնակցում էին 20 աշակերտ Սամցխե – Ջավախեթիից:

Վաստակավոր գեղանկարիչ Համլետ Արոյանը չկարողացավ անտարբեր անցնել այս ցուցահանդեսի կողքով, եւ իր 5 սաների հետ մեկնեց Բորժոմի քաղաք մասնակցելու ցուցահանդեսին:

4 աշակերտ ներկայացնում էին Հեշտիայի 2 դպրոցները՝ Անտանոսյան Դոնարան եւ Մարկոսյան Թամարան թիվ 1 դպրոցը, Գրքիկյան Կարուշը եւ Շքոյան Խաչիկը թիվ 2 դպրոցը, իսկ 1 աշակերտ Նինոծմինդայից` Բդոյան Աննան:

Համլետ Արոյանը նշեց, որ հունիսի 1 -ից մինչեւ հունիսի 10 -ը ըկնած ժամանակահատվածում պարզ կդառնա թե ում աշխատանքն է արժանացել պարգեւատրման:

Հաղթող աշակերտը հնարավորություն կստանա 5 օրով մեկնել ակադեմիկոս Ուչա Ջափարիձեի հայրենիք` Ռաճա: Վաստակավոր նկարիչը շատ գոհ էր իր սաներից եւ նշեց, որ շատ մեծ ակնկալիքներ ունի երեխաների աշխատանքներից:

Համլետ Արոյանի խոսքով, նկարչական մշակույթի դիմանկարի, բնանկարի, նատյուրմորդի ասպարեզում նման ցուցահանդեսները ուսուցողական բնույթ են կրում, եւ հնարավորություն են տալիս երեխաների մեջ տեսնել թե ով ինչ ընդունակություններ ունի:


Բորժոմիի ցուցահանդեսի լուսանկարները տրամադրել է Անտանոսյան Դոնարան

Եւս մեկ կոնկուրս տեղի է ունեցել 2017 թ -ին, Բելոռուսիայի 6 -րդ միջազգային «Ընկերություն են անում մոլորակի երեխաները» խորագրով, որին մասնակցել են 7000 երեխաներ 22 տարբեր երկրներից:

Համլետ Արոյանը նույնպես ուղարկեց իր սաների 20 աշխատանքները, որոնցից 10 աշխատանքը Հեշտիայի թիվ 1 դպրոցից էր, մյուս 10 -ը` թիվ 2 դպրոցից:

Նկարիչը զարմանքով էր խոսում. «Երբեւէ չեմ մտածել, որ երեք տարի անց որեւէ լուր պետք է ստանամ, բայց ահա անակնկալ լավ իրադարձությունները անսպասելի են տեղի ունենում:
7000 մասնակիցների ներկայացրած 45 000 աշխատանքներից, պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրությամբ հաղթող են ճանաչվել թվով 71 աշակերտի աշխատանքներ, որոնց թվում 2 աշակերտի աշխատանք Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցից: Ալիկ Շքոյանը եւ Ալյոնա Տոնականյանը պարգեւատրվեցին դիպլոմներով»:

Հեշտիայի թիվ 2 դպրոցի տնօրեն Լալազար Արոյանը նշեց. «Այսպիսի մրցանակները դպրոցի համար նորույթ չեն, որովհետեւ շնորհիվ մեծահամբավ նկարիչ Համլետ Արոյանի, ով հանդիսանում է Վրաստանի, Հայաստանի, եւ Ռուսաստանի նկարիչների միության անդամ, միշտ էլ բարձր է պահել աշակերտների կրթությունն ու սերը դեպի նկարչական արվեստ»:

Շնորհավորանքի եւ շնորհակալական խոսքեր հնչեցին ինչպես հաղթող աշակերտների, այնպես էլ մեծն նկարիչ Համլետ Արոյանի քրտնաջան աշխատանքի համար: