
Հունիսի 6-ին, Ստեփանծմինդա ավանում գտնվող «Ռումս հոթել Ղազբեգի» հյուրանոցին պատկանող ուղղաթիռը ընկել էր չբնակեցված վայրում,- տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, դեպքի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող բոլոր երեք մարդիկ. Անձնակազմի երկու անդամ և նրանց հետ գտնվող «Ռումս» հյուրանոցի աշխատակիցը:
Դեպքը տեղի է ունեցել րոպեներ առաջ: