Վրաստանի հայ համայնքը ջահերով երթ է արել Թբիլիսիի փողոցներով

Վրաստանի հայ համայնքը ջահերով երթ է արել Թբիլիսիի փողոցներով

Ապրիլի 23-ին Թբիլիսիում անցկացվել է արդեն ավանդական բնույթ կրող ջահերով երթ, նվիրված Հայոց Եղեռնի 98 ամյակին: Երթը սկիզբ է առել «Վակեի այգու» մոտ եւ ավարտվել է Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ եւ մասնակիցները իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ թուրքական ժխտողական քաղաքականության:

«Վրաստանի Հայ Համայնք» կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը եղել հանդիսանում «Վրաստանի Հայ Համայնք»-ի Ուսանողական միությունը: Ջահերով երթին միացել են նաեւ Վրաստանում գործող աշխարհիկ եւ կրոնական կազմակերպությունները: Երթի ընթացքում ցուցարարները վանկարկել են «Արդարություն», «Թուրքիա- հանցագործ» բառերն ու երգել հայրենասիրական երգեր:

Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված 100–ից ավել ցուցարարի հիմնական պահանջն ուղղված էր Թուրքիայի կառավարությանը, որպեսզի վերջինս դադարեցնի վարել ցեղասպանությունը հերքող քաղաքականություն եւ իրագործած հանցագործության համար դատապարտի Թուրքիային, որպես մեղավոր երկրի իրավահաջորդ:

Ապրիլի 24-ին, ժամը 14-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ կանցկացվի բողոքի խաղաղ ցույց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով:
news.am



Opinion, pooling and voting