Նինոծմինդայի մունիցիպալիտետում շատերը չգիտեն պետական լեզուն:
Պետական լեզվի անբավարար գիտելիքը աշխատավայրում, ինչպես նաեւ բոլոր պետական հաստատություններում խնդիր է առաջացնում:
Վրաստանի կրթության նախարարությունը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում վրաց լեզվի զարգացման համար աշխատում է երկու ուղղությամբ:
Ծրագրներից մեկը, որը տարիներ շարունակ եղել է, կոչվում է Զուրաբ Ժվանիայի դպրոց: Իսկ երկրորդ ծրագիրը մունիցիպալիտետի 11 դպրոցներում աշխատող ուսուցիչներն են, որոնք հավելյալ պարապմունքներ են անցկացնում:
Այս տարի Նինոծմինդա քաղաքի Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցում վերապատրաստումը դարձել է ավելի ինտենսիվ, դասերը արդեն տեւում են 10 ժամ: Բացի այդ այն դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները, որտեղ որակավորված ուսուցիչներ կան վրացերենի բարելավման համար դպրոց չեն ընդունվում:
Ծրագիրը հասանելի է Նինոծմինդայի թիվ 2 դպրոցում, Գանձայի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցներում, Գորելովկա գյուղի թիվ 2 դպրոցում, Մամզարա գյուղի դպրոցում, Օրոջալարի, Գոնդուրայի դպրոցում, Ռադիոնովկա գյուղի դպրոցում, Ուչմանա գյուղի դպրոցում, Փոկա գյուղի դպրոցում եւ Օրլովկա գյուղի դպրոցում:
Այս դպրոցներում աշակերտներն ու ուսուցիչները իրավունք չունեն վրացերեն սովորել Զուրաբ Ժվանիայի դպրոցում:
Պետք է նշել, որ այն դպրոցներում, որտեղ կան որակավորված ուսուցիչներ, որոնք աշխատում են ծրագրին համապատասխան, 1000 լարի լրացուցիչ աշխատավարձով պետք է լրացուցիչ աշխատեն ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների հետ: