Օրոջալար գյուղում նշվեց Պուշկինի 220-ամյակը

Օրոջալար գյուղում նշվեց Պուշկինի 220-ամյակը

Այս տարի մարդկությունը նշում է Ա.Ս. Պուշկինի 220-ամյակը: Հունիսի 6-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի դպրոցում նշում էին ռուսական պոեզիայի հանճարի ծննդյան տարեդարձը, համատեղ նշում էին նաեւ ռուսաց լեզվի օրը:

Միջոցառմանը ներկա էին այն աշակերտները, ովքեր մասնակցել են դպրոցում ավելի վաղ անցկացված ընթերցողների մրցույթին: Միջոցառման ընթացքում հաղթող աշակերտները ներկայացրեցին իրենց աշխատանքները:

«Մեծապատիվ շնորհակալություն ենք հայտնում մեր պետությանը, որը հնարավորություն է տվել ռուսերենի ուսուցիչներին բարելավել իրենց հմտությունները », – ասում է Նարինե Ջաղացպանյանը:

Միջոցառումը տեղի ունեցավ Օրոջալարի հանրային դպրոցում, այն կազմակերպել էր ավագ ուսուցիչ Նարինե Ջաղացպանյանը:

XIX դարի ռուսական մշակույթի մեծագույն ներկայացուցիչ, ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիր Ալեքսանդր Պուշկինը սերում է ազնվական տոհմից: Ծնվել է 1799թ.-ի հունիսի 6-ին: Նախնական կրթությունն ստացել է տանը, 1811–1817թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի մերձակա Ցարսկոյե Սելոյի (այժմ՝ քաղաք Պուշկին) պետական լիցեյում: