Վրաստանի տարածքով գազի ներմուծումը Հայաստան ապրիլի 25-ին կդադարեցվի

Վրաստանի տարածքով գազի ներմուծումը Հայաստան ապրիլի 25-ին կդադարեցվի

Վրաստանի տարածքով ռուսական գազի ներմուծումը Հայաստան ապրիլի 25-ին ժամանակավորապես կդադարեցվի` կապված վերանորոգման աշխատանքների հետ: Այդ մասին հայտնել են գազի ներմուծման Վրաստանի կազմակերպությունից, որը հանդիսանում է Վրաստան ռուսական գազի ներմուծման օպերատորը:

Գարդաբանիի շրջանում (Արեւելյան Վրաստան) խողովակաշարի վերանորոգման աշխատանքների պատճառով ժամը 8:00-18:00-ին գազի ներհոսքը կդադարեցվի: Աշխատանքների ավարտից հետո գազի ներհոսքը կվերականգնվի: Հայկական կողմն արդեն տեղեկացվել է վրացական կազմակերպության որոշման մասին, հաղորդում է «ԿավկազՊրեսը»:
news.am



Opinion, pooling and voting