Արդեն մի քանի օր է սկսվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի դպրոցի վերանորոգումը:
Շինարարական աշխատանքները կատարվում են «Կարկովզի» ընկերության կողմից:
Այս աշխատանքների համար տրամադրվել է 23,479 լարի, սակայն մրցույթը շահել է «Կարկովզի» ընկերությունը 18,292 լարիի դիմաց:
Նախագիծով նախատեսվում է փոխել առաջին հարկի հին պատուհանները: Վերջնաժամկետը `հունիսի 14-ն է:
Այս տարի նախատեսվում է նաեւ լրացուցիչ մրցույթ անցկացնել Օրոջալարի դպրոցի համար, որտեղ նախատեսվում է փոխել հին դռները եւ վերանորոգել զուգարանը: