
Ծրագիրը ֆինանսավորվում է տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից: Ճանապարհի 1680 մետրանոց հատվածի կառուցման համար հատկացվել է ավելի քան 500 հազար լարի:
Ներկայումս իրականացվում են հողի հարթեցման աշխատանքները:
Բացի այս աշխատանքներից, այս տարի նախատեսվում է եւս լրացուցիչ ասֆալտապատման համար 50,000 լարի գումար:
Հիշեցնենք, որ Սաթխա-Սպասովկա ճանապարհի վերականգնումը սկսվել է 2018 թվականին, եւ վերանորոգվել է ճանապարհի 1110 մետրանոց հատվածը: