Այդ օրը սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրն է, քաղաք Նինոծմինդայում, բնակիչների շրջանում անցկացրեցինք հարցում թե՞ որքանով է սննդամթերքը անվտագ, եւ ինչ են մտածում բնակիչները սնունդի որակի մասին: Գնումներ կատարելու դեպքում արդյոք՞ ստուգում են պիտանելիության ժամկետը՝ թե ոչ:
Հարցման մանրամասները մեր նյութում:
2018 թվականի դեկտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան իր բանաձեւով հունիսի 7-ը հռչակեց Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր:
Մարդկային կայուն զարգացման գործընթացին հասնելու գործում միջազգային հանրության առջեւ դրված նպատակներն կապված են առողջ եւ լիարժեք սնվելու հարցերի հետ, ոչ միայն երկրագնդի առանձին տարածաշրջաններում սովի խնդիրները հաղթահարելու, այլեւ առողջ կենսակերպի սկզբունքներին հասնելու համար, այդ թվում՝ սննդամթերքի անվտանգության ապահովման միջոցով:
Սննդամթերքի անվտանգության առանձին խնդիր է սննդամթերքի պատրաստման մշակույթը եւ գործածման գործընթացը, երբ սպառողն ինքն է խախտում հիգիենայի, ճիշտ սնվելու եւ փոխադրման, պահելու եւ սնունդի մեջ գործածելու համար մթերքների նախապատրաստման հիմնական բազային սկզբունքները:
Այս բոլոր խնդիրները մարդու առողջությանը զգալի վնաս են հասցնում՝ առանձին տարածաշրջաններում լուրջ սպառնալիք ներկայացնելով կամ պարբերական բնույթ կրելով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սննդային ինֆեկցիաների, ինչպես նաեւ սննդային ծագման հիվանդությունների հետեւանքով աշխարհում ամեն տարի մահանում է մոտ 3 մլն մարդ, իսկ այս ծագմամբ հիվանդությունների գրանցվող թիվը կազմում է տարեկան շուրջ 600 մլն դեպք: Սա առաջին հերթին վերաբերում է զարգացող երկրներին, ինչպես նաեւ զարգացած տնտեսությամբ երկրներում մարգինալ խմբերի, միգրանտների կարգին: