Թբիլիսիում, N1 մեծամասնական ընտրատարածքում ընթանում է Վրաստանի խորհրդարանի 2019 թվականի մայիսի 19-ի միջանկյալ ընտրությունների երկրորդ փուլը:
Ինչպես հայտարարել են ԿԸՀ-ում, ընտրություններն անցկացնելու համար պատրաստ են բոլոր 31 ընտրատեղամասերը, որտեղ գրանցված է ընդհանուր 43 909 ընտրող:
Ընտրություններին մասնակցում է երկու թեկնածու. N13 Շալվա Թադումաձեն և N41 Վլադիմիր Կախաձեն:
Հունիսի 9-ի ընտրություններին գրանցված է 52 տեղի դիտորդ կազմակերպության 5 169 և 7 միջազգային կազմակերպության 53 դիտորդ:1tv.ge