Երեւանի Ավան թաղամասում հունիսի 7-ին 7-րդ հարկից ընկած 2-ամյա աղջնակի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
«Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, նրան արհեստական շնչառության ապարատ է միացված, դրական դինամիկա չկա»,- ասաց տնօրենը` նշելով, որ երեխայի կյանքին վտանգ է սպառնում:
Նշենք, որ երեխան բազմաթիվ վնասվածքներ է ստացել: news.am