Օձերը կրկին գրավում են / Լուսանկարներ

Օձերը կրկին գրավում են / Լուսանկարներ

Եֆրեմովկա, Ժդանովական, Սամեբա այս երեք գյուղերում էլ մշտապես կարելի է հանդիպել լորտու տեսակի օձերի: Օձերը այստեղ թափանցում են Մադաթափա լճի և նույնանուն սարի «Քաչալ գորի» կողմից: Բնակչները երբեմն բռնում են օձերին, տեղադրում շշի մեջ, եւ բաց են թողնում բնակելի տարածքներից հեռու: NOR ռադիոյի տեսախցիկը ֆիքսեց օձին որը գտնվում էր բնակիչներից մեկի բակում:


Ժդանովական

Վերջին մի քանի տարիներին նկատվում է լորտու դասին պատկանող օձերի արագ բազմացում: Դրան նպաստում են բնակլիմայական հարմար պայմանները, հատկապես խոնավությունը, որի առկայության պատճառն են անձրևներն ու Մադաթափա լիճը:


Ժդանովական

Սողունները հարմարվել են այդ պայմաններին, նույնիսկ հայտնվում են բակերում: Չնայած լորտուները անվնաս են, սակայն միևնույնն է օձերն իրենք իրենցից արդեն սարսափ են ներկայացնում:

Գորելովկայի բնակիչները ուղարկելով լուսանկար նշեցին, որ իրենց գյուղում նույնպես նկատվում է օձերի բազմացում:


Գորելովկա