Տեղի ունեցավ ֆուտզալի Փարվանա հավաքականի հերթական հանդիպումը, ինչպես մեր նյութերից մեկում նշել էինք, հունիսի 9 -ին կկայանա Փարվանա ( ფარვანა) եւ Լիդեռբետ (ლიდერბეთი) համդիպումը, որը որոշիչ դեր կխաղա Փարվանա հավաքականի հետագա ֆուտբոլային կարիերայում:
Հանդիպումը ավարտվեց 2։0 հաշվով օգուտ Փարվանայի: Խաղը սպասվածից ավելի դժվար ընթացք ունեցավ, տղաները խաղում էին պաշտպանական ոճով, առաջին խաղակեսում այդպես էլ հաշիվը չբացվեց:
Երկրորդ խաղակեսում` 31 -րդ րոպեին, աջ եզրային պաշտպան Ռաֆիկ Մարգարյանը ճեղքելով մրցակցի ամբողջ պաշտպանությունը, գեղեցիկ գոլային փոխանցում կատարեց կենտրոնական հարձակվող Իսահակ Սահակյանին, ով գնդակը դիպուկ ուղարկեց մրցակցի դարպասը:
38 -րդ րոպեին մրցակցի դարպասը 2 -րդ անգամ գրավեց Զոհրաբ Դարբինյանը, ստանալով փոխանցում խաղընկեր Իսահակ Սահակյանից: Այդ գոլն էլ դարձավ հաղթական , բերելով Փարվանա թիմին 3 միավոր, եւ ներկա պահին ապահովելով 2-րդ հորիզոնականը ֆուտզալի Վրաստանի փորձնական լիգային (საკვალიფიკაციო ლიგა):
Տղաները կամային հաղթանակ տարան ցուցաբերելով թիմային միասնություն եւ անհատական վարպետություն, 4- րդ հորիզոնականից բարձրանալով 2 -րդ հորիզոնական: Հունիսի 16 -ին Մաջոռելիի (მაჯორელი), եւ հունիսի 23 -ին Բետլաիվի (ბეთლაივი) թիմերի հետ հանդիպումից հետո պարզ կդառնա, արդյոք՞ Նինոծմինդայի ֆուտզալի թիմը կկարողանա մեկ աստիճան ավելի բարձր լիգայի մասնակցել թե՞ ոչ:
Նինոծմինդայի սպորտ դպրոցի տնօրեն եւ թիմի ղեկավար Անդրանիկ Ղարսլյանը իր անձնակազմի հետ միասին ներկա գտնվելով հանդիպմանը, մեծ ուժ եւ աջակցություն ցուցաբերեցին թիմին: