Ջավախավտոգզա ճանապարհաշինարարական ընկերությունը սկսել է Նինոծմինդա քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Աշխատանքներն սկսվել են Շահումյան փողոցում: Ներկայումս հանվում է հողի շերտը , որին կհաջորդի հողի հարթեցման աշխատանքները:
Նախագծի համաձայն, Շահումյան փողոցից բացի, նախատեսվում է նաեւ քաղաքի հետեւյալ փողոցների ասֆալտապատում. Կարլ-Մարքս, Տոլստոյ, Հայկական, Ջավախեթի եւ Խոջաբեկ: Այս աշխատանքի իրականացման համար հատկացվել է 461`810 լարի գումար:
Նշենք նաեւ, որ վերը նշված փողոցներից բացի, այս տարի նախատեսվում է 1116
258 լարի ասֆալտապատման աշխատանֆների իրականացման համար:
Լրացուցիչ մանրամասները մեր լուսանկարներում: