Այս տարի Սև ծովի ափին հանգստացողների անվտանգությունը կապահովեն նաև աղջիկ փրկարարներ: Իգական սեռի ներկայացուցիչներին ընթացիկ ամառային սեզոնին առաջին անգամ հնարավորություն կտրվի դառնալ ծովային փրկարար:
Interpessnews գործակալության հետ զրույցում ծովային ակադեմիայի հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Մեգի Փարտենաձեն ասել է, որ այս տարվա ծովային սեզոնի համար որպես փրկարար աշխատելու ցանկություն է հայտնել 9 աղջիկ:
Նրա խոսքով, վերապատրաստման հատուկ դասընթացից հետո աղջիկներին հնարավորություն կտրվի որպես փրկարար սեզոնային աշխատանք ձեռք բերել երկարաժամկետ համագործակցության հեռանկարով: aliq.ge