Կարկուտի եւ այլ աղետների պատճառով յուրաքանչյուր տարի Նինոծմինդայի ֆերմերները կորցնում են իրենց բերքի որոշակի մասը:
2014 թվականից Վրաստանում գործում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիր, որի համաձայն պետությունը ապահովագրական ընկերություններին վճարում է 70%, իսկ հողի սեփականատերը `30%:
Այնուամենայնիվ, Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծրագիրը միայն ճանաչում է ստանում: Բնակիչների կարծիքով, նրանք չեն վստահում ապահովագրական ընկերություններին:
Ներկայումս Նինոծմինդայում գործում է միայն մեկ ընկերություն: Ըստ «ALDAGI» ընկերության աշխատակիցների, մինչ օրս նրանց մոտ 60 մարդ է դիմել գյուղատնտեսական հողերի ապահովագրության համար:
Գրանցման նախապայմաննները հետեւյալն է:
Ինչ վերաբերում է ապահովագրական գների, օրինակ, 1 հա կարտոֆիլը կազմում է 382 լարի:
Իսկ հացահատիկի ապահովագրման գինը տատանվում է մեկ հեկտարը 23-29 լարիի միջեւ:
100% վնասի դեպքում ապահովագրական ընկերությունը կփոխհատուցի:
Մեկ հեկտար կարտոֆիլի համար `15,000 լարի:
1 հեկտար հացահատիկային մշակաբույսեր համար `1 200-1 400 լարի:
Հիշեցնենք, որ այս տարի Վրաստանում գործում է 8 ընկերություն, «ALDAGI» , «JP Holding», «Euroins Georgia», «Ardi», «TBS Insurance», «Alpha», « Georgia Insurance Group», «Global Benefitz Georgia»:
Ինչ են մարդիկ մտածում ապահովագրության մասին Նինոծմինդայում: