
Հունիսի 12-ը երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի օրն է, որը սահմանվել է Աշխատանքի Միջազգային կազմակերպության կողմից:
Գաղափարը ծագել է 1997 թվականին Օսլոյում եւ Ամստերդամում անցկացված համաժողովի ժամանակ:
Աշխատանքի Միջազգային կազմակերպությունն առաջին անգամ երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օր է անցկացրել 2002 թվականին:
Օրը նպատակ ունի ուշադրություն հրավիրել այդ խնդրին եւ դրա վերացման համար միջոցներ ձեռնարկել:
Ամեն տարի այս օրը ողջ աշխարհում կառավարությունները, գործատուներն ու աշխատակիցները, քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, ինչպես նաեւ միլիոնավոր մարդիկ միավորում են երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի հարցով իրենց ջանքերը: news.am