Մարսիական ճարտարապետությունը կարող է անսովոր լինել. ավազի հիմքով երկնաքերերը կարող են թույլ տալ գաղութներին գոյատեւել, հաղորդում է Americaru-ն:
Այն դեպքում, երբ բարձր ապակե երկնաքերերը տպավորիչ կերպար են ստեղծում, Մարսի ծանր պայմաններում առավել կայուն ինչ-որ բան է հարկավոր: Մարսիական գաղութներին նաեւ պարզ սխեմա է անհրաժեշտ ռեսուրսներն օգտագործելու համար: Հաշվի առնելով հրթիռային վառելիքի քանակը, որն անհրաժեշտ է տիեզերքում ամեն կիլոգրամի տեղափոխման համար, Կարմիր մոլորակը զավթողները չեն կարող իրենց ճոխություն թույլ տալ՝ կառուցման համար ռեսուրսներ ծախսելով:
Կա նոր որոշում՝ օգտագործել քարանձավների հողը՝ խոշոր բնակավայր կառուցելու համար:
Դա նշանակում է, որ մարսիական մակերեւույթը պետք է համալրվի ֆունկցիոնալ կառույցներով:
Մարսում, որտեղ մարդիկ կպայքարեն գոյատեւման համար, անհրաժեշտ կլինի բացարձակ նոր ճարտարապետություն: Hassell դիզայներական ստուդիան մշակել է 3D-տպիչի օգնությամբ շրջապատը, թե ինչ տեսք կունենա այն Մարսի վրա: news.am