Նինոծմինդայի թիվ 3 դպրոցում անցկացվեց «Հրաժեշտ, տարրական դպրոցին» – միջոցառումը :
4-րդ դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին: Բանաստեղծություններ, երգեր եւ ծիծաղելի անեկդոտներ, ահա այս ամենը ներկայացրեցին երեխաները՝ հանդիսավոր մթնոլորտում ելույթ ունեցան իրենց ծնողների եւ ուսուցիչների առջեւ:
Աշակերտնեն իրենց բանաստեղծություններում ցավով ասացին, որ հրաժեշտ են տալիս տարրական դասարանին եւ պատրաստվում են հինգերորդ դասարանում սովորելու, նրանք կունենան նոր ուսուցիչներ, բայց երբեք չեն մոռանա իրենց առաջին ուսուցչին: Մենք շնորհակալ ենք այն բանի համար, որ նա սովորեցրել է կարդալ եւ գրել: Աշակերտները նաեւ նշեցին, որ ուսուցջուհին չորս տարիների ընթացքում նրանց համար երկրորդ մայրն է դարձել:
«Ուրեմն ժամանակն է հրաժեշտ տալու: Ինչն ունի սկիզբ ունի նաեւ վերջ: Շատ ցավում եմ, որ բաժանվում ենք, բայց ուրախ եմ, որ դուք փոխդրվում եք միջին օղակ: Եվ ես կասկած չունեմ, որ դուք արդարացնելու եք իմ եւ ձեր ծնողների հույսերը », – ասաց նախակրթական դպրոցի ուսուցչուհի Անուշ Ծատուրյանը:
1985 թ-ից մինչ օրս Ծատուրյանն աշխատում է Նինոծմինդայի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսուցիչ եւ դաստիարակել է վիթխարի սերունդ:
Տարրական դպրոցը `դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշակերտին տրվում է առավել անհրաժեշտ գիտելիքներ, ինչպես նաեւ սեր եւ հարգանք ամեն ինչի հանդեպ, հոգեւոր, բարոյական եւ տրամաբանորեն մտածելու կարողություն
Մանրամասներ մեր նյութում: