
Վրաստանում մեկ րոպե ընդմիջմամբ տեղի է ունեցել երկու երկրաշարժ: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ, ցնցումների էպիկենտրոնը երկու դեպքում էլ գրանցվել է Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուրի գյուղի մոտ:
12:44-ին առաջին ցնցումների ուժգնությունը կազմել է 3.5 մագնիտուդ, իսկ 12:45-ոմ գրանցված ցնցումների մագնիտուդը եղել է 3.3:
Ավերածության կամ որևէ տիպի վնասի մասին տեղեկություն չի տարածվել: