
Բորջոմի-Բակուրիանի ճանապարհին հայտնաբերել են մինչև 60 տարեկան տղամարդու դի, որը հավանաբար զոհվել է կացնից՝ գլխի մասում ստացած վիրավորումից:
Տեղի բնակիչները պատմում են, որ դիակի գլխի մասը վնասված է: Սպանությունը հավանաբար, տեղի է ունեցել վիճաբանության հողի վրա:
Ներքին գործերի նախարարությունը Ծաղվերի ավանի մոտ տեղի ունեցած սպանության փաստով հետաքննություն է սկսել ՔՕ-ի 108-րդ հոդվածով, որը նկատի ունի կանխամտածված սպանություն: