Հունիսի 13-ից սկսվել է Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհի ասֆալտապատումը: Ասֆալտապատումը սկսվել է երկաթուղուց եւ շարժվել դեպի Նինոծմինդա քաղաք:
Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհի վերականգնման համար տարածքային զարգացման հիմնադրամից հատկացվել է 500 000 եւ 631 579 լարի գումար:
Աշխատանքներն իրականացնում են Ջավախավտոգզա ճանապարհաշինարարական ընկերությունը: Ներկայումս փռվել է ասֆալտի առաջին շերտը :
Այս ճանապարհով անցնող բնակիչները ուրախ են, որ վերջապես նրանք նույնպես կերթեւեկեն ասֆալտապատ ճանապարհով, սակայն նշում են, որ անհրաժեշտ է տեղադրել այսպես կոչված արագության արգելակներ, քանի որ վարորդները բարձր արագությամբ են երթեւեկում: Եվ որոշ տեղերում անհրաժեշտ է տեղադրել ջրահեռացման խողովակներ:
Լրացուցիչ մանրամասները մեր լուսանկարներում: