
Նինոծմինդայի թիվ 2 դպրոցում անցկացվեց «Հրաժեշտ, տարրական դպրոցին» միջոցառումը:
4-րդ դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին: Բանաստեղծություններ, երգեր եւ ծիծաղելի անեկդոտներ, ահա այս ամենը ներկայացրեցին երեխաները՝ հանդիսավոր մթնոլորտում ելույթ ունեցան իրենց ծնողների եւ ուսուցիչների առջեւ:
Աշակերտնեն իրենց բանաստեղծություններում ցավով ասացին, որ հրաժեշտ են տալիս տարրական դասարանին եւ պատրաստվում են հինգերորդ դասարանում սովորելու, նրանք կունենան նոր ուսուցիչներ, բայց երբեք չեն մոռանա իրենց առաջին ուսուցչին: Մենք շնորհակալ ենք այն բանի համար, որ նա սովորեցրել է կարդալ եւ գրել: