
Անիվարդ Մոսոյանը Վրաստանում միակ կին քաղաքապետն է: Նա սկսեց իր կարիերան կրթության ոլորտում: 24 տարի աշխատել է Նինոծմինդայի թիվ 3 դպրոցում որպես վրաց լեզվի ուսուցիչ, այնուհետեւ որպես տնօրեն, ապա ռեսուրս կենտրոնի ղեկավար:
Նա քաղաքականություն է մտել 2016 թվականին, երբ ընտրվել է Նինոծմինդայի Սակրեբուլոյի անդամ:
Անիվարդն ասում է, որ եթե երեխաները փոքր լինեին չէր համաձայնվի առաջադրել իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնի համար:
Այն փաստը, որ Անիվարդը ամբողջ Վրասատանում միակ կին քաղաքապետն է, որեւէ խնդիր չի առաջացնում: