
Վրաստանի քննությունների ազգային կենտրոնի հաղորդմամբ, ընդունելության, մագիստրատուրայի և ուսուցիչների քննական տոմսերը հնարավոր կլինի տպել հունիսի 20-ից հետո։
Քննական տոմսը հնարավոր կլինի տպել online.naec.ge կայքի անձնական էջից սեղմելով «տպել տոմսը» (დაბეჭდეთ ბარათი) կոճակը:
Քննական տոմսի վրա կլինի հետևյալ տեղեկատվությունը` քննության կենտրոնի հասցեն, յուրաքանչյուր քննության ամսաթիվը, քննության գրանցման ժամկետը: Իսկ սեկտորի և քննական սեղանի համարները կտրամադրեն քննական կենտրոնում՝ տվյալ քննության օրը։aliq.ge