Հունիսի 14-ին Նինոծմինդայի «Վլադիմիր և Գայոս Ղարսլյան» եղբայրների անունը կրող մարզադաշտում մեկնարկեց թվով 5-րդ ֆուտբոլային մրցաշարը` նվիրված Արտաշես Մարկոսյանի հիշատակին:
Ֆուտբոլային մրցաշարին մասնակցեում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետից 8 թիմեր: Ավանդույթի համաձայն այս տարի թվով 5-րդ մրցաշարն էր տեղի ունենում, ի տարբերություն անցած մրցաշարերի այս տարի տարիքային սահմանափակում չկար, եւ մինի ֆուտբոլի փոխարեն խաղում էին մեծ ֆուտբոլ:
Եզրափակիչ խաղերը տեղի կունենան հունիսի 16 -ին:
Արտաշես Մարկոսյանը ծնունդով Ժդանովական գյուղից էր, ով ԽՍՀՄ տարիներին հանդես է եկել որպես դարպասապահ՝ խաղալով Երևան քաղաքի «Արարատ» ֆուտբոլային ակումբում, այնուհետև մարզել Նինոծմինդա քաղաքի ֆուտբոլի թիմին:
Մանրամասների մասին զրուցեցինք մրցաշարի կազմակերպիչ Խաչատուր Մարկոսյանի հետ.